
Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294159) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 195 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 625 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 570 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 935 732 364 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9873 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: