Կների՞ Թելմանը Շակիրային եռագույնը ծածանելու համար (տեսանյութ)

Կոլումբիացի երգչուհի Շակիրան Բաքվում անցկացված ՖԻՖԱ-ի կանանց մինչև 17 տարեկանների գավաթը եզրափակող համերգի հատուկ հյուրն էր: Ըստ նախատեսված ծրագրի` նա առանձին ելույթով պետք է հանդես գար նաև «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման վայրում՝ Crystal Hall-ում: Ելույթի ընթացքում հղի երգչուհին իր երկրի` Կոլումբիայի դրոշը (դեղին, կապույտ, կարմիր) գլխիվայր է բարձրացրել՝ հազարավոր հանդիսատեսներին և Ադրբեջանի ղեկավարությանը, այդպիսով, ցույց տալով Հայաստանի դրոշը:

Trend.az-ը  ֆոտոշարք է ներկայացրել «Շակիրայի բացառիկ շոուից»` եռագույնը ձեռքին:

Ի դեպ, Շակիրան մտերիմ փոխհարաբերություններ ունի ադրբեջանցի մեծահարուստ Թելման Իսմաիլովի (Չերկիզովսկի) հետ: Վերջինս, ըստ «Ֆորբս» ամսագրի`  2007թ. ռուսաստանյան մեծահարուստ գործարարների ցանկում 76-րդն էր ` 620մլն դոլար կարողությամբ: Այժմ, սակայն, նրա կարողությունն ավելի քան 1 միլիարդ դոլարի է հասնում: Նա հանդիսանում է Հրեաների Եվրոասիական կոնգրեսի փոխնախագահը, նրան է պատկանում  «АСТ» ընկերությունների խումբը, որի մեջ ներառված են թվով 31 ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում հյուրանոցային բիզնեսի, շինարարության, ռեստորանային, տրանսպորտային փոխադրամիջոցների, ոսկերչական իրերի արտադրության, և այլ բնագավառներում:

Նրա ընկերությունների տարեկան շրջանառությունը մոտ 2մլրդ դոլար է: Ի դեպ, Թելման Իսմաիլովին է պատկանում Մոսկվայի հանրահայտ Չերկիզովսկի շուկան: Եվ 2009թ. նա Թուրքիայում` Անթալիայում, բացեց յոթաստղանի «Մարդան Պալասը», որի վրա ծախսվել էր ավելի քան 1մլրդ դոլար: Հյուրանոցի բացմանը ներկա էին եղել Ռիչարդ Գիրը, Շերոն Սթոունը, Թոմ Ջոնսը, Պերիս Հիլթոնը, Իոսիֆ Կոբզոնը, Ֆիլիպ Կիրկորովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը` տիկնոջ հետ: Հյուրանոցի բացման ժապավենը կտրել էին Լուժկով ամուսինները: Հյուրանոցի բացումից հետո ադրբեջանցի մեծահարուստը Թուրքիայից քաղաքացիություն խնդրեց:

Թելման Իսմաիլով-Չերկիզովսկին սիրում է իր որդիների, թոռների և իր ծննդյան տարեդարձներին հոլիվուդյան աստղերի, հայտնի երգիչ-երգչուհիների հրավիրել: Նրա մշտական հյուրերից են եղել Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան: Ներկայացվող տեսանյութում 2007թ. Շակիրան հրավիրված է Թելման Չերկիզովսկու թոռնիկի ծննդյան տարեդարձին, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի ռեստորաններից մեկում: Շակիրան ադրբեջանցի Թելմանի հետ ադրբեջանական պար է պարում:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս