
ՀԱԿ-ը նիստ է անցկացնում

Այս պահին ընթանում է ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստը: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, 168.am-ի տեղեկություններով` նիստի ընթացքում բացի ընթացիկ հարցերից, քննարկվելու է նաև անցած շաբաթ խորհրդարանում ընդունված «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրության քվեարկության ժամանակ ՀԱԿ որոշ պատգամավորների պահվածքը:
Ինչպես հայտնի է` ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը և Գագիկ Ջհանգիրյանը կողմ են քվեարկել արձանագրությանը, Արամ Մանուկյանն ընդհանրապես չի քվեարկել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել արձանագրությանը:
ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ հրապարակայնորեն քննադատել են ՀԱԿ այն պատգամավորների պահվածքը, ովքեր կողմ են քվեարկել արձանագրության վավերացմանը, և սա դարձել է ՀԱԿ ներսում լուրջ բանավեճի առարկա:
Թե ի՞նչ որոշում է ընդունել ՀԱԿ քաղխորհուրդը պարզ կդառնա առաջիկայում: