
Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Տնտեսագիտության ոլորտի 2012թ. Նոբելյան մրցանակակիրներն են երկու ամերիկացի գիտնականներ. Էլվին Ռոթը՝ Հարվարդի համալսարանից, և Լլոյդ Շեպլինը՝ Կալիֆոռնիայի համալսարանից:
Մրցանակը շնորհվել է «Կայուն բաշխման և շուկաների կառուցվածքի պրակտիկայի տեսություն» (The Theory of Stable Allocations and the Practice of Market Design) աշխատության համար: Էլվին Ռոթն ու Լլոյդ Շեպլինն իրենց աշխատություններում փորձել են պատասխանել տնտեսագիտության հիմնական հարցերից մեկին՝ սպառողների միջև ռեսուրսների տեղաբաշխման ամենահարմար տարբերակին: Որպես օրինակ՝ բերվում է դպրոցականների՝ դպրոցներում տեղաբաշխումը:
Ի դեպ, ոչ Էլվին Ռոթը, ոչ էլ Լլոյդ Շեպլինը չեն համարվել մրցանակի հավակնորդ:
Նոբելյան մրցանակակիրն այս անգամ կստանա 1.15մլն եվրո պարգևատրում: Այդ գումարը կտրամադրվի Շվեդական Կենտրոնական բանկի կողմից։
Հատկանշական է, որ այս անգամ տնտեսագիտական ոլորտում Նոբելյան մրցանակի հիմնական հավակնորդներն ԱՄՆ գիտնականներն էին: Վերջին անգամ ամերիկացի մասնագետ հավակնորդների ցուցակում չի եղել 1999թ.-ից ի վեր, երբ այդ մրցանակին արժանացավ Ռոբերտ Մանդելան: