
Փինքը նոր ալբոմ է թողարկելու

Երգչուհի Փինքն աշխատում է իր նոր ալբոմի վրա: Հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով իր անձնական կյանքի, աշխատանքի և սիրային հարաբերությունների մասին, երգչուհին նշել էր, որ նա պետք է լիներ լեսբուհի, քանի որ իր հավատարիմ երկրպագուները հենց համասեռամոլներն են:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցները խոսում էին Փինքի` լեսբուհի լինելու մասին: Դա որոշ ժամանակ իսկապես այդպես էր: Նա գրկում, համբուրում էր աղջիկների, սակայն, ինչպես ինքն է ասում, դա իրենը չէր: Այժմ երգչուհին ընտանիք է կազմել: Չնայած ամուսնու և երեխայի հետ ունեցած բազմաթիվ ընտանեկան վեճերին, նրանք կրկին միասին են: Երգչուհու խոսքով` նրանք երջանիկ են, և ինքն այժմ կարողանում է ամբողջությամբ զվաղվել իր երգարվեստով: Նա խոստանում է թողարկել ալբոմ, որը կցնցի հանրությանը: