Բաժիններ՝

ճամպրուկում Ջալալի մոտից հայտնաբերվել է 4,2 կգ ափիոն տեսակի թմրանյութ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների  մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ  վարչական շենք  բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի  ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը:

Վերջինիս ուղեբեռի զննման  արդյունքում, ճամպրուկում  պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2կգ ափիոն տեսակի  թմրանյութ:

Շահլայի Համիդ Ջալալը  ձերբակալված է, փաստի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:

Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ Մամուլի կենտրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031