Վրաերթի հետևանքով մահացած երիտասարդի ավտոմեքենայում հայտնաբերվել է խոշոր գումար

Այսօր՝  հոկտեմբերի 12-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ըստ shamshyan.com-ի` նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, Ջիպ «Լիբերտի» մակնիշի 30 ՍԼ 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Հովիկ Գրիգորյանը, վրաերթի էր ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արծրուն Մելքոնյանին: Վրաերթի վայրից 300 մ հեռավորության վրա օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր կայանված «Գազել» 3202 մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը գնումներ կատարելու նպատակով, մինչ խանութ այցելելը եղել է նշված ավտոմեքենայով:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան ոստիկանների հսկողությամբ տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման վայր: Այնտեղ ընթերակաների ներկայությամբ զննելով ավտոմեքենան, հայտնաբերվել է խոշոր չափի գումար՝ 4.933.400 ՀՀ դրամ: Գումարը քննիչի որոշմամբ առգրավվել է, քննչական բաժին են հրավիրվել մահացածի հարազատները՝ գումարը նրանց հանձնելու նպատակով:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկած վարորդ Հ. Գրիգորյանը, որը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, ՀՀ և ԱՄՆ քաղաքացի է:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031