
Վաղը որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում ենմ որ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի հետ կապված` հոկտեմբերի 12-ին կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
ժամը 17:00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը,
ժամը 18:00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց և Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկները, Բրազիլիայի հրապարակը, Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից դեպի Լենինգրադյան տանող ճանապարհը: