
ՌԴ-ն հետևում է Հայաստանի օրինակին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովում այսօր քննարկել է «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրության վավերացման հարցը:
Հանձնաժողովը երաշխավորել է Պետդումային վավերացնել արձանագրությունը, որը 2011թ. դեկտեմբերի 20-ին ստորագրել էին ՀԱՊԿ անդամ 7 երկրները:
Նկատենք, որ Հայաստանը այս արձանագրությունը վավերացրել է հոկտեմբերի 4-ին, իսկ Ռուսաստանում հիմա միայն քննարկվում է դրա վավերացման նպատակահարմարության հարցը: