Աշոտյանը` «հարևան կուսակցության» մասին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության «որոշ ներկայացուցիչների» հայտարարությունների առնչությամբ: ՀՀԿ-ական նախարարը մասնավորապես գրել է.
«Այսօր հետևելով բհկական որոշ գործընկերների հայտարարություններին, թե ինչ կանեին իրենք, եթե ներկա լինեին ԱԺ նախորդ քառօրյային` հիշեցի Ա.Ս. Պուշկինի «Սալտան թագավորի մասին» հեքիաթի այս հատվածը`
“Кабы я была царица, –
Говорит одна девица, –
То на весь крещеный мир
Приготовила б я пир”.
“Кабы я была царица, –
Говорит ее сестрица, –
То на весь бы мир одна
Наткала я полотна”.
“Кабы я была царица,-
Третья молвила сестрица, –
Я б для батюшки-царя
Родила богатыря”.
Եվ հասկացա, որ հարևան կուսակցությունում Գյուլչատայի կարգավիճակի համար պայքարը շարունակվում է :)»: