Բաժիններ՝

Բակո Սահակյանն այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ, որտեղ մասնակցել է բուհի ուսանողների նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Նախագահը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը hնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների և աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ:

Բակո Սահակյանին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031