Էմմա Շաբոյանը հերքում է
Մեր տեղեկություններով՝ Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանի գործունեությունն ուրբաթ օրը դադարեցվել էր, սակայն մի քանի օր անց պետք է վերականգնվեր: Ըստ տեղեկությունների՝ մի քանի օր Էմմա Շաբոյանն աշխատանքի չէր գնացել:
Լուրերը ճշտելու համար 168.am-ը կապվեց վերջինիս հետ: Էմմա Շաբոյանը հերքեց այս լուրերը՝ նշելով, որ նման բան չի եղել: «Այս լուրն իրականությանը չի համապատասխանում: Նման բան չկա»,- նշեց Կենտրոն տարածքի նոտարը: Վերջինս դժվարացավ նշել՝ ո՞րն է նման լուրի տարածման պատճառը. «Հազար մարդ, հազար կարծիք: Ես չգիտեմ՝ ո՞վ է նման լուրեր տարածում»:
168.am-ի հետ զրույցում այս լուրը հերքեց նաև ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը. «Էմմա Շաբոյանին որևէ մեկն աշխատանքից չի հեռացրել»: