Թե ինչպես են կցվել բժշկական կազմակերպությունները մարզային բժշկական կենտրոններին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևանում գտնվող բժշկական կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին: Ինչպես հաղորդում են ԱՆ-ից, նպատակը մարզային բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելը, մարզերի բնակչությանը տեղերում ցուցաբերվող բժշկական օգնության որակը բարձրացնելն ու  բուժման շարունակականությունն ապահովելն է: Բացի այդ, ըստ ԱՆ-ի, թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից սարքավորումներով 12 հիվանդանոց է շարք մտել, սակայն առայսօր հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաքային բուժհաստատություններ էականորեն չի նվազում։ Դրա հիմնական պատճառը մարզերում մասնագետների պակասն է։

168.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն` խնդրանքով՝ տրամադրել կցումների ամբողջական ցանկը: Եվ այսպես.

Կոտայքի մարզում գտնվող Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Նաիրիի բժշկական կենտրոններին, «Աբովյանի ծննդատուն», «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին կցվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն և «Արաբկիր բժշկական համալիր»  ԵԴԱԻ-ն:

Արմավիրի մարզի «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն», «Մեծամորի բժշկական կենտրոն», «Վաղարշապատի հիվանդանոց»,  «Վաղարշապատի ծննդատուն», «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին կցվել են «Թիվ 2  Բուժմիավորում», «Սուրբ Աստվածամայր», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ները:

Տավուշի մարզի «Իջևանի բժշկական կենտրոն», «Դիլիջանի բժշկական կենտրոն», «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն», «Բերդի բժշկական կենտրոն», «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ներին կցվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, «Արաբկիր բժշկական համալիր»  ԵԴԱԻ-ն, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», Թիվ 3 կլինիկական հիվանդանոց առողջապահական ՓԲԸ-ները:

Սյունիքի մարզում գտնվող «Գորիսի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Մեղրու տարածաշրջանային  բժշկական կենտրոն», «Քաջարանի  բժշկական կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին կցվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանական  և  օրթոպեդիայի  կենտրոն»  ՓԲԸ-ները:

Արարատի մարզի «Արարատի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն» «Արտաշատի բժշկական կենտրոն», «Մասիսի բժշկական կենտրոն», «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ներին են կցվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, «Արաբկիր բժշկական համալիր»  ԵԴԱԻ-ն:

Գեղարքունիքի մարզի «Գավառի բժշկական կենտրոն», «Մարտունու բժշկական կենտրոն», «Սևանի հիվանդանոց», «Վարդենիսի հիվանդանոց», «Ճամբարակի առողջության կենտրոն», «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ներին կցվել են Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը և «Մուրացան» համալսարանական կլինիկան, «Արաբկիր բժշկական համալիր»  ԵԴԱԻ-ն, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Արագածոտնի մարզում գտնվող «Ապարանի բժշկական կենտրոն», «Աշտարակի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներին են կցվել թիվ 3 կլինիկական հիվանդանոց առողջապահական, «Նորք-Մարաշ ԲԿ», «Թիվ 2  Բուժմիավորում» ԲԿ ՓԲԸ-ները, «Արաբկիր բժշկական համալիր»  ԵԴԱԻ-ն, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն», «Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց», «Ախուրյանի  բժշկական կենտրոն», «Արթիկի  բժշկական կենտրոն», «Մարալիկի  առողջության կենտրոն», «Ամասիայի  առողջության կենտրոն», «Գյումրու ծննդատուն», «Արթիկի մոր և մանկան կենտրոն», «Ախուրյանի  մոր և մանկան կենտրոն», «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա», «Գյումրու թիվ 2 պոլիկլինիկա», Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա,Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին կցվել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, «Արաբկիր բժշկական համալիր»  ԵԴԱԻ-ն, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Վայոց Ձորի մարզում գտնվող «Եղեգնաձորի բժշկական կենտրոն», «Ջերմուկի առողջության», կենտրոն», «Վայքի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին կցվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանական  և  օրթոպեդիայի  կենտրոն» ՓԲԸ-ները:

Նշենք, որ, ըստ ԱՆ-ի, Երևանի բուժհաստատություններում պատասխանատու նշանակված առաջատար մասնագետները՝ կցված մարզային բժշկական կազմակերպությունների հետ, կապահովեն 24-ժամյա կապ, իսկ բժիշկ-մասնագետներից կազմված խմբերը շաբաթը մեկ անգամ կայցելեն մարզեր:

 

 

Տեսանյութեր

Լրահոս