ԱՄՀ-ն նվազեցրել է 2012-2013թթ. Համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է իր կանխատեսումները և 2012-2013թթ. նվազեցրել է տնտեսական աճի ցուցանիշը, հայտնում է France-Presse գործակալությունը:
“Համաշխարհային տնտեսության հեռանկարները” զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերի 8-ին, ասվում է, որ համաշխարհային տնտեսության աճը 2012թ. վերջին կկազմի 3.3%, իսկ 2013-ին՝ 3.6%: Հուլիսին ԱՄՀ-ն կանխատեսել էր համապատասխանաբար 3.5% և 3.9% աճ:
Զարգացող տնտեսությունները, ԱՄՀ-ի փորձագետների կարծիքով, 2012թ. կունենան 5.3%, իսկ 2013թ.՝ 5.6%: Աճի ցուցանիշն այս տարվա համար նվազեցվել է 0.3 տոկոսով, իսկ 2013թ. համար` 0.2 տոկոսով:
Ռուսաստանի ՀՆԱ-ն, ԱՄՀ-ի գնահատականներով, 2012թ. կավելանա 3.7 տոկոսով (ավելի շուտ կանխատեսվում էր 4 տոկոսանոց աճ), իսկ 2013թ. 3.8 տոկոսով (նախկինի 3.9 կանխատեսման փոխարեն):
Զարգացած երկրների տնտեսության աճը նվազեցվել է 1.3 տոկոսով, իսկ 2013թ. համար՝ 1.5 տոկոսով:
Ամերիկյան տնտեսությունը կաճի՝ 2012թ-ին 2.2%-ով և 2.1% 2013թ.-ին:
Եվրագոտու երկրների տնտեսությունները, ԱՄՀ-ի կանխատեսմամբ, 2012թ. նվազել է 0.4%-ով, իսկ 2013թ. 0.2%:
Առավել մեծ անկում է սպասվում Իտալիայում և Իսպանիայում՝ 2012թ. համար համապատասխանաբար 2.3% և 1.5%: Գերմանիայի տնտեսությունը 2012 և 2013թթ ընթացքում կաճի՝ 0.9% տարեկան: 2013թ. համար ԱՄՀ-ն վերանայհել է կանխատեսումը ԳԴՀ-ի համար՝ նվազեցնելով այն 0.5%: