Նոր հայցեր Ռուբեն Հայրապետյանի դեմ
Քաղաքացիներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը և Դավիթ Սանասարյանը առանձին հայցադիմումներ են ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի: Ըստ «Փաստինֆոյի»` նրանք պահանջում են հատուցել բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցերը գտնվում են համապատասխանաբար դատավորներ Արսեն Բաբայանի, Աիդա Դավթյանի և Էդուարդ Ամալյանի վարույթում: