Երեխաներին վաղ տարիքում ալկոհոլ օգտագործել չի կարելի
Յուրաքանչյուր չորս մայրերից մեկը մտածում է, որ եթե իր երեխային թույլատրի ալկոհոլ օգտագործել վաղ շրջանում, ապա հետագայում նա ալկոհոլ օգտագործելու ցանկություն չի ունենա: Ինչպես գրում է sciensedaily-ին, ծնողներն իրենց այս միտքը բացատրում են նրանով, որ հետագայում երեխաները չեն սիրի ալկոհոլի բույրը, և այն այլևս «արգելված պտղի» նման՝ չի գրավի երեխաներին:
Ի հակադրություն սրան, մայրերի 40%-ն էլ կարծում է, որ երեխաներին արգելելով ալկոհոլ օգտագործել` այն հետագայում ավելի գրավիչ կարող է դառնալ նրանց համար: Հարցումներն անցկացրել են Հարավային Կարոլինայի գիտնականները:
Հարցման արդյունքները պատրաստ լինելուն պես` նրանք սկսել են ուսումնասիրությունները և փորձել են հասկանալ վաղ շրջանում ալկոհոլ օգտագործելու և հետագայում դրանից կախվածության մեջ ընկնելու կապը: Ուսումնասիրությունների արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ վաղ հասակում ալկոհոլի օգտագործումը պատճառ է դառնում չափահաս տարիքում դրանից կախվածության մեջ ընկնելու կամ այն շատ օգտագործելու համար: