Հյուսիսային Կորեան որոշել է «թալանել» Ռուսաստանին

Հյուսիսային Կորեայի Ժողովրդավարական Հանրապետությունը ռուսական գազի տարանցման համար դեպի Հարավային Կորեա պահանջել է 2-3 անգամ ավելի թանկ գին, քան եվրոպական երկրները։ Այս մասին գրում է «Չոսոն Իլբո» թերթը՝ հղում անելով կորեական իր աղբյուրներին։

Ներկայումս բանակցություններ են ընթանում՝ ՀԿԺՀ-ի տարածքով անցնող տարանցիկ գազամուղ կառուցելու համար։ Թերթի տվյալներով, Հյուսիսային Կորեան գազի տարանցման համար Մոսկվայից պահանջում է տարեկան 300-500 միլիոն դոլար։ ՌԴ-ն Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում եվրոպական երկրներին, և ուկրաինական համադրելի գներով տարեկան վճարը պետք է կազմեր շուրջ 150 միլիոն դոլար։

Ի դեպ, նախորդ տարվա վերջին Հեռավոր Արևելյան Դաշնային օկրուգում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Իշաևը գնահատել էր, որ ՀԿԺՀ-ն գազի տարանցումից կարող է ակնկալել տարեկան 100 միլիոն դոլարի եկամուտ։ Իշաևն ասել էր, որ դա բավականին մեծ գումար է մի երկրի համար, որի ՀՆԱ-ն ընդամենը 10 միլիարդ դոլար է։

Սակայն, ինչպես երևում է, ռուսները թերագնահատել են հյուսիսկորեացիների ախորժակը։  Թե այդ ախորժակը որքանով կբավարարվի՝ կերևա բանակցությունների ավարտից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031