
Դատարանի նախագահը ենթարկվեց վարչական պատասխանատվության (լուսանկարներ)

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը և նրա վարորդը:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` նրանց նկատմամբ վարչական ակտ է կազմվել այն բանի համար, որ սեպտեմբերի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում վարորդն ու դատարանի նախագահը երթևեկում էին «Գազ 31105» մակնիշի 027 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենայով՝ առանց ամրագու: