
Դերոն մեկ ամիս ժամանակ է տվել առողջապահության ոլորտի խնդիրների լուծման ծրագրեր մշակելու համար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ։ Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, Դումանյանը հանձնարարել է խիստ հսկողություն իրականացնել նաև վճարովի և համավճարի սկզբունքով բուժման նկատմամբ, որպեսզի այդ օղակներում ևս բացառվի ստվերայնությունը։
Նա պահանջել է մարզերում և Երևանում հիվանդանոցային շարժի նկատմամբ հանձնարարված ձևով իրականացված վերահսկողության առաջին արդյունքների մասին տվյալներ ներկայացնել հոկտեմբերի 16-ին։
Մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել ոլորտում կուտակված խնդիրների լուծման ծրագրեր մշակելու համար։