
«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներն այսօր Երևանում հանդիպել են Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էր նաև «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի անդամները:
«Սարդարապատ» շարժման տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ նախաձեռնության ներկայացուցիչները խորհրդարանական խմբի պատվիրակությանն են ներկայացրել «Սարդարապատ» շարժման մոտեցումները Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին` կարևորելով երկրում քաղաքացիական հասարակության կազմավորման ներկա վիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող ու համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
«Երկուստեք կարևրվել է այս ձևաչափով քաղաքական շփումները և փոխադարձ կապերի ամրապնդումը», ասված է «Սարդարապատ» շարժման տարածած հաղորդագրության մեջ: