Գեներալները` պատգամավորներին. «Բարև, սպաներ»

ԱԺ-ում 2011թ. պետբյուջեի կատարողականի քննարկումներն ու ելույթներն, ըստ «Ա1+»-ի` ընթանում էին կիսադատարկ դահլիճում: Այդ պատճառով, ըստ կայքի` Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ կոչ է արել պատգամավորներին գալ նիստերի դահլիճ, քանի որ քիչ անց պետք է տեղի ունենար քվեարկությունը. «Աշխատասենյակներում քրտնաջան ախատող պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ»,- հորդորել է Հ. Աբրահամյանը:

Պատգամավորները` հետևելով Աբրահամյանի խնդրանքին` մտել են դահլիճ, և այդ պահին ելույթ ունեցող ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել է. «Ինչի՞ հրավիրեցիք դահլիճ, աղմկում են»: Այնուհետև, ըստ «Ա1+»-ի, նա` դիմելով դահլիճ մտնող ՀՀԿ-ական պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին՝ ասել է. «Պարոնայք գեներալներ»: Ի պատասպան, նրանք արձագանքել են. «Բարև սպաներ»:

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ամբիոնի մոտ հրավիրելիս` Հովիկ Աբրահամյանն  ասել է. «Ելույթի համար ձայնը տրվում է Հայոց համազգային շարժում խմբակցության անդամ…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031