
Վարդան Օսկանյանը դեռևս չի ներգրավվել

ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը դեռ ներգրավված չէ որպես ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործով մեղադրյալ:
Այս մասին այսօր «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին համաձայնություն է տվել պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին: