
Վիլանովա. Պույոլը միշտ ավելի շուտ է վերականգնվում բժիշկների նշանակած ժամկետներից

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է այն փաստը, որ թիմի պաշտպան Կարլես Պույոլն արդեն վերադարձել է կազմ` չնայած այն հանգամանքին, որ բժիշկները կանխատեսում էին, որ դա տեղի կունենա երկու շաբաթից ոչ շուտ:
«Պույոլը միշտ վերադականգնվում է բժիշկների նշանակած ժամկետներից շուտ: Նրան օգնում է ոգու կայունությունը: Նա տենչում է խաղալ և շատ է մարզվում: Նա ուժեղ բնավորության տեր մարդ է», – Վիլանովայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը