
Եկել է Ոսկե գնդակը ոչ թե Մեսսիին, այլ ուրիշին տալու ժամանակը. Իբրահիմովիչ

Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է արտահայտել, թե ով պետք է այս տարի արժանանա «Ոսկե գնդակին»:
«Մեսսին անհատապես լավ մրցաշրջան անցկացրեց, սակայն նա թիմի հետ շատ բան չնվաճեց: Նա արդեն 3 անգամ արժանացել է այդ մրցանակին, և եթե այսպես շարունակվի, մյուսների համար դժվար կլինի հաղթել: Կարծում եմ` եկել է մրցանակն ուրիշին հանձնելու ժամանակը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Eurosport-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը