
Երևանից Ստեփանակերտ թռիչքի տևողությունը կկազմի 35 րոպե

Ստեփանակերտի օդանավակայանը, որն արդեն պատրաստ է շահագործման, միջազգային չվերթների իրականացման հեռանկար ունի: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն այսօր ասել է, որ «հատակագծային առաջադրանքի մեջ ներառված են նաև միջազգային չվերթներ իրականացնելու լուծումները»:
Նա հավելել է, որ օդանավակայանի թողունակությունը կազմում է 100 ուղևոր մեկ ժամում, Երևանից Ստեփանակերտ թռիչքի տևողությունը կկազմի 35 րոպե: Օդանավակայանի համալիր աշխատանքների իրականացման համար ծախսվել է 5 մլն դոլար:
Կայքը հիշեցնում է, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը սեպտեմբերի 12-ին ասել էր, որ օդանավակայանը «շահագործման կհանձնվի ամենաուշը երկու շաբաթից»: