Բաժիններ՝

Ռոջերս. Լավագույն քառյակի համար մեզ 70 միավոր է պետք. մնացել է` 68-ը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծիք է հայտնել, թե որքան միավոր է պետք իր թիմին Չեմպիոնների լիգայում խաղալու համար:

«Առջևում դեռ 99 միավոր է խաղարկվելու: Վստահ եմ, որ 70 միավորը մեծ թույլ կտա հայտնվել լավագույն քառյակում, այնպես որ մնացել է վաստակել ևս 68-ը: Դեռ պահեստային 10 հանդիպում ունենք, որտեղ կարող ենք թույլ տալ մեզ միավորներ կորցնել:

Կասկած չկա, որ Չեմպիոնների լիգայում հայտնվելը մեծ ձեռքբերում կլինի իմ կարիերայում: Ես միշտ այդ մասին ասում եմ խաղացողներին, որ մենք պետք է շարժվենք դեպի այդ նպատակը»,-մասնագետի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հիշեցնենք, որ առաջին հինգ տուրերից հետո «Լիվերպուլը» ոչ մի հաղթանակ չի տոնել Պրեմիեր լիգայում և վաստակել է ընդամենը երկու միավոր:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս