Բաժիններ՝

Տրեզեգե. Բուֆունը շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահը

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն, ով այժմ հանդես է գալիս արգենտինական «Ռիվեր Փլեյթում», իր կարծիքն է հայտնել թուրինյան ակումբի մասին:

«Ես դիտել եմ «Չելսի» – «Յուվենտուս» հանդիպումը, և թուրինցիներն ինձ վրա շատ լավ տպավորություն թողեցին: Նրանք միասնական թիմ են, կազմակերպված են խաղում և անհավանական կամք ունեն: Եթե նրանք շարունակեն նույն ոգով, ապա կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան:

Ջանլուիջի Բուֆունը շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահը, իսկ Անդրեա Պիրլոն ու Միրկո Վուչինիչը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են: Այդ թիմի հաջողության գրավականը բարձր կարգն է»,- Տրեզեգեի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս