Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանում կաշխատի Իտալիայում. Կարլո Մացոնե
«Բրեշիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Մացոնեն հայտարարել է, որ իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան կաշխատի Իտալիայում:
«Պեպը զանգել է ինձ և հայտնել, որ շուտով կժամանի Իտալիա և կայցելի ինձ: Ես հարցրի նրան՝ արդյոք նա Իտալիա է գալու որպես զբոսաշրջիկ թե մարզչական գործունեությամբ զբաղվելու համար: Գվարդիոլան պատասխանեց, որ այցելությունը ներառելու է երկու նպատակներն էլ: Նա հստակ չնշեց, թե որ ակումբն է գլխավորելու, սակայն դա կարող է լինել «Միլանը» կամ «Ինտերը»», – Մացոնեի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը