
Ռայո Վալյեկանո – Ռեալ. դիվերսիայի 2 վարկած

Իսպանական ոստիկանությունը շարունակում է դիվերսիայի հետաքննությունը, որի պատճառով հետաձգվեց «Ռայո Վալյեկանո» «Ռեալ» հանդիպումը:
Հիշեցնենք, որ խաղից րոպեներ առաջ մարզադաշտի լուսավորության հետ կապված խնդիրներ էին առաջացել, իսկ ավելի ուշ պարզվեց, որ մալուխները միտումնավոր են կտրվել: Ոստիկանությունը 2 վարկած է առաջ քաշել: Առաջին և հիմնական վարկածի համաձայն` միջադեպի մեղավորները ակումբի նախկին աշխատակիցներն են, որոնց ինքնությունն արդեն պարզված է: Երկրորդ վարկածի համաձայն` այն ծայրահեղական տրամադրված «Ռայոյի» երկրպագուների ձեռքի գործն է, ովքեր լրացուցիչ գումար պիտի վճարեին խաղի տոմս ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը