Բաժիններ՝

Արդարացում չկա. Սպալետի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Մալագային» պարտվելուց (3:0) հետո Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իր թիմի անհաջող արդյունքի ամբողջ մեղքն իր վրա է վերցրել:

««Մալագան» գերազանց սկսեց խաղը, ինչին մենք պատրաստ չէինք: Գիտեինք, որ հենց այդպես էլ մրցակիցը գործելու է, քանի որ լավ էինք ուսումնասիրել նրանց խաղը: Բնականաբար, ես եմ կատարվածի պատասխանատուն, քանի որ չեմ կարողացել ֆուտբոլիստներին բացատրել` ինչումն է կայանում մրցակցի վտանգը:

Մենք արդարացում չունենք, անկախ այն հանգամանքից, որ մեր պաշտպաններից 3-ը տանն են մնացել: Ընդամենը 4 պաշտպան ունեինք և Լուկովիչը, ով հազիվ էր ոտքերի վրա կանգնում: Այդուհանդերձ, արդարացում չունենք, քանի որ 15-20 րոպե թիմը կարող է կարող է նաև 10 հոգով խաղալ: Այժմ բոլորն ազատ կարող են արտահայտել իրենց կարծիքները, և ես կընդունեմ յուրաքանչյուր տեսակետ»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում «Զենիթի» պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս