Բաժիններ՝

Ժոզե Մոուրինյո. Մանչեսթեր Սիթին վաղ թե ուշ կհաղթի Չեմպիոնների լիգան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման նախօրեին հայտնել է, որ «քաղաքաբնակները» մոտ ապագայում կկարողանան հաղթել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը:

««Մանչեսթեր Սիթին» լավ աշխատանք է կատարել: Նրանք գումար են ծախսում, խաղացողների են գնում: Հաղթել են Անգլիայի գավաթը, նվաճել են Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, հաղթանակ են տարել Անգլիայի Սուպերգավաթում:

Չգիտեմ դա կլինի այս կամ մյուս մրցաշարում, Ռոբերտո Մանչինիի կամ այլ մարզչի գլխավորությամբ, բայց այս ուղղությամբ շարժվելով՝ նրանք վաղ թե ուշ կկարողանան հաղթել Չեմպիոնների լիգան», – ասել է Մոուրինյոն ITV հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպումը տեղի կունենա այսօր Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս