Արտաշես Սարգսյանը (Տաշ)` Հենրիխ Մխիթարյանի մասին
«Շախտյորի» պաշտոնական ամսագրի նոր համարում հանրահայտ շոումեն, մարզական և զվարճալի ծրագրերի հեռուստահաղորդավար Արտաշես Սարգսյանը (Տաշ) հանդես է եկել ֆուտբոլային վերլուծաբանի դերում: Իր հեղինակային էջում Տաշը խորհում է Դոնեցկի թիմի և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տաղանդի մասին, հաղորդում է «հանքափորների» պաշտոնական կայքը:
«Ես երջանիկ եմ և հպարտ, որ հայ ֆուտբոլիստների նոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը պատվարժան ֆուտբոլային ազգանունի կրողն է: Խոսքը Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է:
Հատկապես հաճելի է, որ ի տարբերություն Մարկոս Պիզելլիի` բրազիլական արմատներով հայի, և Յուրա Մովսիսյանի, ով անկախ հայկական ծագումից, համարվում է ամերիկյան դպրոցի սան, Հենրիխն իսկական հայկական ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչ է: Հենրիխի հետ ընդամենը մի քանի րոպե շփվելն ինձ բավակն էր, որ հասկանայի, որ այդ մարդու համար անհնարին ոչինչ չկա»,- ասել է Արտաշես Սարգսյանը:
Հենրիխ Մխիթարյանի մասին Արտաշես Սարգսյանի խոհերին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ «Շախտյորի» ամսագրի սեմտեմբերյան համարում:
Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը