Բաժիններ՝

Դանի Ալվես. Շատ հարցերում հիանում եմ Մոուրինյոյով

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը անակնկալի է բերել շատերին` նշելով, որ  հիանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյով, տեղեկացնում է Marca-ն:

«Ես շատ հարցերում հիանում եմ Մոուրինյոյով: Նրա մասին շատ են լավ արտահայտվում: Ճիշտ է նրա մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, բայց երբ նրան գովում են, ուրեմն պատճառներ կան»,-հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Նշենք, որ, Ալվեսն ավելի վաղ մի քանի անգամ քննադատել էր պորտուգալացի մասնագետին նրա պահվածքի համար:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս