Նեյմարը Սանթոսին վերջնագիր է ներկայացրել
«Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ թիմից արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ` հունվարին: Հաղորդում է 4-4-2.com-ը:
Տաղանդավոր ֆուտբոլիստի` «Սանթոսից» հեռանալու անսպասելի մտադրության պատճառն այն է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է «Սան-Պաուլուին» վաճառել թիմի կիսապաշտպան Գանսոյին, ով հանդիսանում է Նեյմարի մտերիմ ընկերն ու թիմակիցը: Նեյմարն էլ, իր հերթին, ակումբի ղեկավարությանը սպառնում է, որ դեպքերի նման զարգացման պարագայում ինքը ևս կհեռանա թիմից:
Հիշեցնենք, որ Նեյմարին ցանկանում են գնել մի շարք եվրոպական գրանդներ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը