Բաժիններ՝

Չեխիան հաղթում է Արգենտինային. Դևիսի գավաթի եզրափակիչում՝ Չեխիա – Իսպանիա

Չեխիայի թենիսի հավաքականը, որն այս տարի գտնվում է լավ մարզավիճակում, կարողացավ անակնկալ հաղթանակ տոնել Արգենտինայի նկատմամբ նրա իսկ հարկի տակ և դուրս գալ Դևիսի գավաթի եզրափակիչ։

Այսօր կայացած խաղում չեխերի առաջատար Թոմաշ Բերդիխը 3 սեթում առավելության է հասել վնասվածք ստացած Խուան Մարտին դել Պոտրոյին փոխարինած Կարլոս Բերլոքի նկատմամբ՝ 6։3, 6։3, 6։4։ Այս միավորը թույլ տվեց Չեխիայի հավաքականին անկախ վերջին 5-րդ խաղի արդյունքից անհասանելի դառնալ արգենտինացիների համար։

Եզրափակիչում չեխերը կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ, որն առավելության է հասել ամերիկացների նկատմամբ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930