Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանն Անժիի շատ ֆուտբոլիստների հետ նույն մակարդակի վրա է գտնվում. Մուսլին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավալյուբ Մուսլինը Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի` «Անժիի» հետ հանդիպումից առաջ իր ակնկալիքներով կիսվելիս` հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջիկա մրցակցի մի շարք ֆուտբոլիստների հետ նույն մակարդակի վրա է:

«Կաշխատենք օգտագործել մրցակցի թույլ կողմերը ու չսխալվել: Մենք հաճախ ենք սխալներ թույլ տալիս, որոնց արդյունքում գոլ է ծնվում: Չպետք է վախենալ «Անժիի» մակարդակից: Մախաչկալայի թիմի կազմը մերինից ուժեղ է, բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել:

Լասանա Դիարան փորձառու խաղացող է: Իհարկե, դժվար կլինի ճեղքել նման ֆուտբոլիստ ունեցող թիմի պաշտպանությունը, բայց մենք նույնպես լավ կատարողներ ունենք: Յուրա Մովսիսյանը  գտնվում է «Անժիի» շատ ֆուտբոլիստների հետ նույն մակարդակի վրա:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս