Բաժիններ՝

Անհամբերությանբ սպասում եմ Չեմպիոնների լիգայի մեկնարկին. Չավի

«Բարսելոնայի» կիսապաշպան Չավին մեկնաբանել է «Խետաֆեի» նկատմանբ իր թիմի հաղթանակը Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում, ինչպես նաև ընդգծել է, որ իրենք պարտավոր են Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաղթել Մոսկվայի «Սպարտակին»:

«Մենք հոյակապ հանդիպում անցկացրինք: «Խետաֆեն» ամբողջ թիմով պաշպանվում էր, բայց մենք բարձր որակներ ցուցաբերեցինք և արժանիորեն հաղթեցինք: Հետաքրքիր ֆուտբոլի ականատեսը եղանք, շատ էինք տիրում գնդակին, բացի դրանից հիմար խախտումներ թույլ չտվեցինք: Տիագոն, ինչպես նաև Սեսկը լավ հանդիպում անցկացրին: Բուսկետսն, ինչպես միշտ, ապահովում էր հարձակման ու պաշպանության հավասարակշռությունը:

Անհամբերությանբ սպասում եմ Չեմպիոնների լիգայի մեկնարկին: Մենք սկսում ենք տանը և պարտավոր ենք հաղթել «Սպարտակին»:  Առայժմ առավելագույն միավորներ ենք վաստակել առաջնությունում և նման կերպ կշարունակենք Չեմպիոնների լիգայում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս