Բաժիններ՝

Անգելա Մերկելը կարող է ներկա գտնվել Բորուսիայի բոլոր տնային հանդիպումներին. Կլոպ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է մնացել Գերմանիայի առաջնության 3-րդ տուրում «Բայերի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից: Այս մասին հաղորդում է Bild-ը:

«Իմ սաներն առաջին խաղակեսում հիանալի խաղ ցուցադրեցին: Թվում է, թե մենք վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ գոլ խփեցինք ստանդարտ դիրքից», – ասել է Կլոպը:

Լրագրողներից մեկը գերմանացի մասնագետին հարցրել է, թե ինչպես է նա ընդունում «Բորուսիայի» տնային խաղերի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայության փաստը, որին ի պատասխան` Կլոպը հայտարարել է. «Իհարկե, դա խնդիր չէ: Եթե նա ժամանակ ունի, նա կարող է այցելել մեր տնային խաղերը, նա ֆուտբոլի ընկերն է: Երբ մենք բացեցինք խաղի հաշիվը, Մերկելը բարձրացրեց ձեռքերը, սակայն շատ արագ հիշեց, որ պետք է չեզոք լինի»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930