Բաժիններ՝

Միլանն 82 տարվա մեջ 1-ին անգամ 2 պարտություն է կրում տանը կայացած մեկնարկային 2 խաղերում

Երեկ «Սան-Սիրո» մարզադաշտում Իտալիայի առաջնության 3-րդ տուրում  «Ատալանտայից»  կրած  պարտությունը  (0։1) «Միլանի» համար 2-րդն էր այս մրցաշրջանում, ավելին` «Միլանն» այդ 2 պարտություններն էլ կրել է` խաղալով սեփական հարկի տակ: Հիշեցնենք, որ Ա սերիայի առաջին տուրում միլանյան ակումբը կրկին նվազագույն հաշվով պարտություն էր կրել «Սամպդորիայից»:

Այսպիսով, «Միլանը» 82 տարվա մեջ առաջին անգամ 2 պարտություն է կրում սեփական հարկի տակ կայացած մեկնարկային 2 խաղերում: Վերջին անգամ Իտալիայի փոխչեմպիոնն այդքան անհաջող հանդես էր եկել 1930/31 մրցաշրջանում: Հաղորդում է Football Italia-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս