Շևչենկոն Կլիչկոյին բանավեճի է հրավիրում
Անդրեյ Շևչենկոն Վիտալի Կլիչկոյին առաջարկել է Ուկրաինայի ապագայի վերաբերյալ քաղաքական բանավեճ կազմակերպել «Украина – Вперед!» և «Удар» կուսակցությունների միջև: Այդ մասին լեգենդար ֆուտբոլիստը, ով հանդիսանում է «Украина – Вперед!» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը, հայտարարել է «Մեծ ֆուտբոլ » ուկրաինական հաղորդման ժամանակ:
Նա շնորհավորել է Կլիչկոյին վերջին հաղթանակի կապակցությամբ, հաջողություն մաղթել անձնական կյանքում և քաղաքականության մեջ, ինչպես նաև հրավիրել է բանավեճի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը