Ա սերիայի ակումբներն այս մրցաշրջանում 1 մլրդ եվրոյից ավելի աշխատավարձ կվճարեն
2012/13 մրցաշրջանում Ա սերիայի ակումբներն իրենց ֆուտբոլիստներին կվճարեն 1.039 միլիարդ եվրո աշխատավարձ: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Ստացվում է, որ նախորդ տարվա համեմատ իտալական ակումբներն աշխատավարձերի վրա 60 մլն եվրո պակաս կծախսեն:
Ա սերիայի ակումբներից ամենաշատ աշխատավարձը վճարում է «Միլանը»` 120 մլն եվրո: Երկրի չեմպիոն «Յուվենտուսի» ֆուտբոլիստները 5 միլիոնով քիչ են վարձատրվում: 3-րդ տեղում «Ինտերն» է 100 մլն եվրո:
Իտալիայի 10 ամենաշատ աշխատավարձ տվող ակումբներն են.
1. «Միլան» – 120 մլն եվրո
2. «Յուվենտուս» – 115 մլն եվրո
3. «Ինտեր» – 100 մլն եվրո
4. «Ռոմա» – 95 մլն եվրո
5. «Լացիո» – 66,2 մլն եվրո
6. «Նապոլի» – 53,2 մլն եվրո
7. «Ֆիորենտինա» – 38,8 մլն եվրո
8. «Սամպդորիա» – 29,8 մլն եվրո
9. «Ջենովա» – 28,9 մլն եվրո
10. «Բոլոնիա» – 28,4 մլն եվրո
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը