Բաժիններ՝

Պիկեն հավատում է Ֆաբրեգասին

«Բարսելոնայի» պաշպան Խերարդ Պիկեն կարծում է, որ Սեսկ  Ֆաբրեգասը լավ մրցաշրջան կանցկացնի կատալոնական ակումբի կազմում և կստիպի քննադատներին լռել:

«Սեսկը իրեն լավ է զգում: Նա հոյակապ համդիպում անցկացրեց Սաուդյան Արաբիայի դեմ: Յուրաքանչյուր խաղացող իր կարիերայի ընթացքում ունենում է և թռիչքներ և անկումներ: Մենք ընդամենը երեք խաղ ենք անցկացրել առաջնությունում, բայց մարդիկ արդեն խոսում են, որ Ֆաբրեգասը ձմռանը կլքի թիմը, սակայն ես վստահ եմ, որ նա փայլուն մրցաշրջան կանցկացնի: Սեսկի վրա բացասաբար է անրադառնում այն հանգամանքը, որ թիմը նրա համար մեծ գումար է վճարել»,- Պիկեին է մեջբերում  Cadena Ser-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս