Բաժիններ՝

Նեյմարը հիասթափված է Բրազիլիայի հավաքականի երկրպագուներից

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը քննադատության է ենթարկել թիմի երկրպագուներին, ովքեր ՀԱՀ-ի հետ ընկերական հանդիպման ժամանակ սուլել են սեփական ֆուտբոլիստներին:

«Մենք հասկանում ենք, որ լավագույն ֆուտբոլը չցուցադրեցինք, սակայն մեզ հաջողվեց հաղթել: Հիասթափված եմ երկրպագուների պահվածքից: Կարծում եմ՝ մենք արժանի չէինք երկրպագուների սուլոցներին: Ես չեմ խնդրում երկրպագուներին սիրել ինձ, այլ խնդրում եմ երկրպագել իրենց ազգային հավաքականին», – «Սանթոսի» հարձակվողի խոսքերը մեջբերում է O Globo-ն:

Հիշեցնենք, որ Բրազիլիան կարողացավ միայն նվազագույն հաշվով հաղթել ՀԱՀ-ին: Գոլի հեղինակ դարձավ Հալկը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս