«Global Insight». Հունգարիան ներքաշվեց հայ-ադրբեջանական հակամարտության մեջ
Միջազգային «Global Insight» վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ «Հունգարիան մարդասպանին ներում շնորհելուց հետո ներքաշվեց հայ-ադրբեջանական հակամարտության մեջ» վերնագրով: Հոդվածի հեղինակը Լոնդոնի կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն է, ով զբաղվում է ԱՊՀ երկրների հետազոտություններով:
Հոդվածում վերլուծաբանը մանրամասն անդրադարձ է կատարում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքին և դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին` խնդիրը դիտարկելով հայ-ադրբեջանական հակամարտության և Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում:
«Մարդասպանի փառաբանումն ազգայնամոլության քարոզչություն է՝ Ադրբեջանի իշխանության կողմից, բայց միջազգային տեսանկյունից այն լուրջ վնաս հասցրեց և՛ Բաքվին, և՛ Բուդապեշտին, և, որոշ չափով, նաև ԵՄ-ին: Եվ այս ֆոնի վրա ԵՄ-ի ձգտումը՝ փոխարինել Ֆրանսիային` որպես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցություններում միջնորդ, անհաջող միտք է թվում:
Որպես վերջին զարգացումների արդյունք` Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է պատերազմի և նաև ծրագրում է այս ամիս իրականացնել լայնամասշտաբ զորավարժություններ: Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է իր էներգետիկ պաշարներից, և հակամարտության վերսկսումը կարող է լրջորեն խաթարել այն, իսկ նրա էներգետիկ ենթակառուցվածքները կդառնան Հայաստանի զինված ուժերի գլխավոր թիրախները»,- ասում է վերլուծաբանը:
Նյութի ամբողջական տարբերակը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում: