Բաժիններ՝

Սիթին Ռոնալդուի համար կարող է 120մլն եվրո առաջարկել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հայտնի հայտարարություններից հետո մի քանի եվրոպական ակումբներ սկսեցին հետաքրքրվել նրան ձեռք բերելու հնարավորությամբ, հաղորդում է Marca-ն:

Այդ թվում է նաև «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է պորտուգալացու տրանսֆերի համար առաջարկել 120 մլն եվրո: Ավելի վաղ «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդին» 96 մլն եվրո էր վճարել:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հայտարարել էր, որ երջանիկ չէ «Ռեալում»: Բայց և հերքել էր լուրերն այն մասին, որ դա կապված է ֆինանսական հարցերի հետ, սակայն ակումբի նախագահին խնդրել էր թույլատրել իրեն լքել թիմը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930