Մարիա Կուրսովան հաղթական միավոր է բերում Հայաստանի հավաքականին. Հայաստան – Իտալիա 2.5։1.5
Այսօր Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում տոնեց հերթական հաղթանակը։ Մեր շախմատիստուհիները 2.5։1.5 հաշվով առավելության հասան իտալուհիների նկատմամբ։ Հաղթական միավորը մեր հավաքականին բերեց Մարիա Կուրսովան, ով սպիտակներով առավելության հասավ Մարիագրացիա դե Ռոսայի նկատմամբ։
Մյուս պարտիաներում հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի էին խաղացել իրենց մրցակիցների հետ։ Երկրորդ անընմեջ հաղթանակից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակում է 10 միավոր և այսօր 7-րդ տուրի ավարտից հետո կարող է տեղ զբաղեցնել լավագույն 15-ի մեջ։
Իտալիա | վարկ. | 1.5-2.5 | Հայաստան | վարկ. |
Ելենա Սեդինա | 2338 | 0.5-0.5 | Էլինա Դանիելյան | 2476 |
Օլգա Զիմինա | 2327 | 0.5-0.5 | Լիլիթ Մկրտչյան | 2454 |
Մարինա Բրունելո | 2239 | 0.5-0.5 | Լիլիթ Գալոյան | 2349 |
Մարիագրացիա դե Ռոսա | 2087 | 0-1 | Մարիա Կուրսովա | 2338 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը