
Չինաստան – Հայաստան` 2.5:1.5. Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց Ստամբուլում

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքակնն առաջին պարտությունը կրեց: 2-րդ տախտակի վրա խաղացող Սերգեյ Մովսեսյանն, ով երեկ ռուսների դեմ խաղում 1 միավոր պարգևեց մեր թիմին, այսօր սպիտակներով պարտվեց Յու Վանգին, իսկ մինչ այդ ավարտված 3 պարտիաներում էլ ոչ-ոքի արդյուն էր գրանցվել:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց և զգալիորեն բարդացրեց իրավիճակը մեդալների համար պայքարում: Հուսանք, որ մնացած 4 տուրերում Լևոն Արոնյանն ու ընկերներն այլևս միավոր չեն կորցնի և կկարողանան պայքարել օլիմպիական ոսկու համար:
![]() |
վարկ. | 2.5-1.5 | ![]() |
վարկ. |
Հաո Վանգ | 2726 | 0.5։0.5 | Լևոն Արոնյան | 2816 |
Յուե Վանգ | 2685 | 1:0 | Սերգեյ Մովսեսյան | 2705 |
Լիրեն Դինգ | 2695 | 0.5;0.5 | Վլադիմիր Հակոբյան | 2687 |
Սյանժի Բու | 2670 | 0.5:0.5 | Գաբրիել Սարգսյան | 2693 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը