Եվրոպական 5 ակումբ տրանսֆերների վրա ծախսել են մոտ կես միլիարդ եվրո
                                    Մի քանի ակումբներ այս մրցաշրջանում աչքի ընկան տրանսֆերային շուկայում մեծ ակտիվությամբ։ Անկասկած, ամենամեծ աղմուկը բարձրացրեց Փարիզի ՊՍԺ-ն, որն արաբ ներդրողների շնորհիվ, կարողացավ 147 մլն եվրո հատկացնել նոր ձեռքբերումների համար, այդ թվում` «Միլանի» ֆուտբոլիստներ Զլատան Իբահիմովիչի և Տիագո Սիլվայի համար։
Երկրորդ տեղում Ռոման Աբրամովիչի «Չելսին» է։ Հալկին և Վիտցելին ձեռքբերելուց հետո երրորդ հորիզոնական դուրս եկավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։
| N | Ակումբ | գումար (եվրո) | 
| 1 | ՊՍԺ | 147 | 
| 2 | Չելսի | 100.3 | 
| 3 | Զենիթ | 95 | 
| 4 | Բավարիա | 70.3 | 
| 5 | Տոտենհեմ | 65.4 | 
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    