Բաժիններ՝

Ռոբերտո Կառլոս. Կական Ռեալից կարող է հեռանալ գլուխը բարձր

Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը խոսել է Մադրիդի «Ռեալի»  կիսապաշտպան Կակայի վիճակի մասին, գրում է Marca-ն:

Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կակային այս պահին այնքան էլ չի վստահում: Բրազիլացին ոչ միայն պաշտոնական խաղերին դաշտ դուրս չի գալիս, այլև դուրս է մնում հայտացուցակից:

«Կարևոր է, որ Կական շարունակի աշխատել նույն ոգով: Գլխավորը` ֆուտբոլիստն իր մասին լավ հիշողություններ թողնի հեռանալիս: Այս պահին ով չի ալարում, քննադատում է նրան:

Ես ինքս կարծում եմ, որ նա կարող է հեռանալ «Ռեալից» գլուխը բարձր` իր ողջ կարիերիայի շնորհիվ»,-հայտարարել է Ռոբերտո Կառլոսը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս