Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը. Ստամբուլ 2012
Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքում քիչ առաջ հրապարակվել են 7-րդ տուրին մասնակցող թիմերի կազմերը։ 6-րդ տուրի համեմատ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերում փոփոխություններ չեն կատարվել։
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցնող Հայաստանի հավաքականն այսօր ուժերը կչափի Չինաստանի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը (23)՝ Իտալիայի։
|
Չինաստան
|
վարկ. | – | Հայաստան | վարկ. | 0:0 |
| Հաո Վանգ | 2726 | – | Լևոն Արոնյան | 2816 | |
| Յուե Վանգ | 2685 | – | Սերգեյ Մովսեսյան | 2698 | |
| Լիրեն Դինգ | 2695 | – | Վլադիմիր Հակոբյան | 2687 | |
| Սյանժի Բու | 2670 | – | Գաբրիել Սարգսյան | 2693 |
| Իտալիա | վարկ. | – | Հայաստան | վարկ. | 0։0 |
| Ելենա Սեդինա | 2338 | – | Էլինա Դանիելյան | 2476 | |
| Օլգա Զիմինա | 2327 | – | Լիլիթ Մկրտչյան | 2454 | |
| Մարինա Բրունելո | 2239 | – | Լիլիթ Գալոյան | 2349 | |
| Մարիագրացիա դե Ռոսա | 2087 | – | Մարիա Կուրսովա | 2338 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

